News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում ռուսական Հարավային ռազմական օկրուգի «Էրեբունի» ռազմաբազայում ՄիԳ-29 չորրորդ սերնդի կործանիչի օդաչուները սկսել են ինքնաթիռը վարելու բարդ հնարքներ գործածելու հատուկ դասընթացները։

Ինչպես հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը՝ օդաչուները կմարզվեն ստրատոսֆերայում ՝ ավելի քան 10 հազար մետր բարձրության վրա, գործի կդրվեն ինքնաթիռը բարդ եւ խմբակային վարելու տարրերը՝ մարտական օղակի հետ եւ նրա կազմում, ինչպես նաեւ մարտական շրջադարձները, թեքության մեծ անկյուններով սարերի վրա վայրէջքը եւ այլն։ 

Բարդ ու բարձրագույն հնարքները կմշակվեն ինչպես միայնակ, այնպես էլ խմբակային կարգով՝ առավելագույն բարձր եւ առավելագույն ցածր բարձրություններում։

Օդաչուները կմշակեն նաեւ գործողությունների բանաձեւեր օդում արտակարգ դրության դեպքում՝ ինչպես ավիացիոն տեխնիկայի չաշխատելը, ինչպես նաեւ զորավարժություններ՝ պայմանական հակառակորդի հարձակումներից խուսափելու համար։ Զորավարժություններ օդաչուները կկատարեն նաեւ վատ ու սահմանափակ տեսանելիության պայմաններում։

Զորավարժություններին կմասնակցեն 1–ին եւ 2-դ դասի օդաչուները՝ ավելի քան 500 ժամ ընդհանուր թռիչքով, ինչպես նաեւ 3-րդ դասի փորձառու օդաչուներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ