News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Մեր թիմը ստացել է մեր երկրում փոփոխություններ անելու քվեն, հետեւաբար, իմ հորդորը բոլոր մեր թիմակիցներին` աշխատանքային ռեժիմը հայտարարում ենք արտակարգ իրավիճակ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6-ին, կառավարության նիստում հանձնարարականներին և օրակարգին անցնելուց առաջ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը (ֆոտոռեպորտաժ):

Շնորհավորելով իր գործընկերներին` ապրիլի 2-ի խորհդրարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, նա նշել է. «Անցել են ընտրությունները, կարծում եմ, շատ ավելի հանդուրժողական մթնոլորտում: Մեր թիմը ստացել է մեր երկրում փոփոխություններ անելու քվեն: Այդ իսկ պատճառով իմ հորդորը բոլոր մեր թիմակիցներին` աշխատանքային ռեժիմը հայտարարում ենք արտակարգ իրավիճակ»:

«Էնպես որ, ուրախացնում եմ ձեզ, որ մեր ռեժիմը հավելյալ ծանրանում է»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ԱԺ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, ՀՀԿ-ն ստացել է խորհրդարանի 105 տեղերից 58-ը եւ կարող է ինքնուրույն ձեւավորել կառավարություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ