News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ինտերպոլի համակարգի օգտագործման չարաշահումը կքննարկվի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում, որը տեղի կունենա ապրիլի 24-ից 28-ը Ստրասբուրգում:

Պատգամավորները կքննարկեն Բերնդ Ֆարբրիտիուսի զեկույցը, որի հիման վրա «Ինտերպոլի համակարգի օգտագործման չարաշահումը. անհրաժեշտ են իրավական ավելի խիստ երաշխիքներ» կոչվող բանաձեւի նախագիծ է պատրաստվել:

Զեկույցում, մասնավորապես, նշված է, որ վերջին տարիներին որոշ անդամ երկրներ չարաշահել են Ինտերպոլին ծանուցելու համակարգը իրենց երկրների սահմաններից դուրս քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու համար:

Որպես Ինտերպոլի համակարգի համանման օգտագործման օրինակ է բերվել ադրբեջանցի ընդդիմադիր Ազեր Սամադովի դեպքը, որը ստիպված էր քաղաքական հետապնդումների պատճառով երկիրը լքել: Նա առաջին անգամ ձերբակալվել է Վրաստանում, սակայն հետո Նիդեռլանդներում փախստականի կարգավիճակ է ստացել, որտեղ նույնպես խնդիրների է բախվել եւ «ելքի արգելք է» եղել Ինտերպոլի «կարմիր ծանուցման» պատճառով: Նրա անունը քարտադարանից հանվել է միայն 8 տարի հետո, եւ նա կարողացել է ազատ տեղաշարժվել:
Զեկույցում բերվում է նաեւ բլոգեր Ալեքսանդր Լապշինի օրինակը: «Ճանապարհորդ բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը ռուսական, ուկրաինական եւ իսրայելական անձնագրեր ունի, Մինսկում ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերի կեսին՝ կարմիր ծանուցմանը համապատասխան, որի հայտը Ադրբեջանը ներկայացրել է 2011 եւ 2012 թվականներին Լեռնային Ղարաբաղ նրա այցերից հետո, որոնք նա մեկնաբանել է իր բլոգում»,- նշված է զեկույցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արուսյակ Ջուլհակյանը միաձայն ընտրվել է ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նախագահ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր...
ՀՀ ՄԻՊ-ը և ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենը քննարկել են բանակում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հարցերը
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցության ուղղությունները…
Ալիևը ԵԽ-ին սպառնացել է լքել կառույցը
Եթե մեկ տարվա ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական...
Օղակն Ադրբեջանի կամ Ալիևի ռեժիմի շուրջ գնալով սեղմվում է. Բելգիայում ՀՀ դեսպան
Եվրամիությունից (ԵՄ) Ադրբեջանին արվող զգուշացումները, ԵԽԽՎ-ում տեղի…
ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ հետապնդումները. Արուսյակ Ջուլհակյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
Լրագրողների անվտանգությունը հավաքական պատասխանատվություն է: ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ...
Ամեն ինչ շատ պարզ է, հասարակ ու մեզ հետ կապ չունեցող. Արևմուտքը որոշեց պատժել ապստամբին. Դավիթ Անանյան
Որոշումն ընդունվել է վերադարձի պայմանով, իհարկե, անհույս ակնկալելով, որ Ադրբեջանը անվերապահորեն կընդունի ԵԽԽՎ չափանիշներով...
Ամենաշատ