News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բացի Հայ առաքելական եկեղեցուց, Վրաստանում գործում են բազմաթիվ այլ եկեղեցիներ դրանցից ոչ մեկը, սակայն, վրացական իշխանությունների կողմից չի ճանաչվել եւ կարգավիճակ չունի։ Վրաստանում պաշտոնապես ճանաչված է միայն վրաց ուղղափառ եկեղեցին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հիշեցրեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը՝ անդրադառնալով Վրաստանի ռեինտեգրացիայի եւ իրավունքի պաշտպանության փոխնախարար Ելենա Թեւդորաձեի այն  հայտարարությանը, թե Վրաստանը երբեք չի ճանաչի եւ կարգավիճակ չի տա Հայ առաքելական եկեղեցուն։

«Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակի հարցը Վրաստանի անկախացումից ի վեր բարձրացվում է տեղի հայ համայնքի կողմից, սակայն հարցը միշտ բախվում  է վրացական իշխանությունների կոշտ դիրքորոշմանը։ Հատկանշական է,սակայն, այն, որ Վրաստանի նույն  գերատեսչության  նախարար Թեմուր Յակոբաշվիլին որոշ ժամանակ առաջ հայտարարել էր, որ առաջիկայում պետք է մշակվի եւ խորհրդարանի օրակարգ ներառվի Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին իրենց կրոնական կազմակերպությունները գրանցելու իրավունքի մասին օրինագիծը։ Այժմ, երբ Վրաստանի ռեինտեգրացիայի եւ իրավունքի պաշտպանության փոխնախարարը տրամաբանորեն հակառակ միտքն է հայտնում, դա նշանակում է, որ պետական պաշտոնյաների հայտարարությունների մեջ հակասություն կա, չի հասունացել ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցը։ Գլխավորը, սակայն, այն է, որ այս ամենը տեսնելով՝ արեւմտյան հովանավորները Վրաստանը շարունակում են դիտել իբրեւ ժողովրդավարական երկիր։ Այնինչ, դեմոկրատիայի առաջին գրավականը մարդու իրավունքների պաշտպանությունն է, ինչը Վրաստանում ամեն օր ոտնահարվում է»,- հաոզմունք հայտնեց Շիրակ Թորոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ