News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սիրիայի ավիաբազայի վրա ԱՄՆ-ի հրթիռային հարվածի հետեւանքով 6 մարդ զոհվել է: Այս մասին նշված է Սիրիայի ԶՈւ հրամանատարության հայտարարության մեջ, փոխանցում է ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությունը:

Հայտարարության մեջ նշված է, որ ԱՄՆ-ն «ագրեսիայի աղաղակող գործողություն է իրագործել՝ ուղղված Կենտրոնական շրջանում տեղակայված ավիաբազաներից մեկին»: Արդյունքում 6 մարդ զոհվել է, շատերը վիրավորվել են, ավիաբազային նյութական մեծ վնաս է պատճառվել:

Հայտարարությամբ ԱՄՆ-ի հարձակումը դատապարտվել է, ընդգծվում է, որ այս քայլն ապացուցում է ԱՄՆ-ի սխալ ռազմավարությունը եւ խափանում է Սիրիայի ԶՈւ-ի ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում:

«Այս հարձակումը ԱՄՆ-ին ԻՊ-ի եւ մյուս ահաբեկչական կազմակերպությունների գործընկերն է դարձնում, որոնք ի սկզբանե հնարավորություններ են փնտրել Սիրիայի բանակի հենակետերի եւ ռազմական բազաների վրա հարձակվելու համար:

ԱՄՆ-ի՝ ագրեսիան այն պնդումներով արդարացնելու փորձերը, որ սա Իդլիբում քիմիական հարձակման պատասխանն էր, ըստ որում՝ առանց պարզելու, թե իրականում ով է մեղավոր,  ահաբեկիչներին սխալ ուղերձներ է հղում՝ խրախուսելով նրանց կողմից ապագայում քիմիական զենքի հետագա օգտագործումը, երբ մարտի դաշտում պարտություն են կրում»,- նշված է հայտարարության մեջ:

Ընդգծվում է, որ «ագրեսիայի գործողությունը խախտում է միջազգային բոլոր օրենքներն ու կոնվենցիաները եւ ուղղված է ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի բանակի հնարավորությունների վրա ներգործմանը»:

ԱՄՆ-ի ագրեսիայի պատասխանը կլինի սիրիացի ժողովրդին պաշտպանելու համառ վճռականությունը եւ ահաբեկչության դեմ պայքարը՝ վերականգնելով Սիրիայի ամբողջ տարածքում անվտանգությունն ու կայունությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ