News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բրիտանական խորհուրդը, Երեւանում Բրիտանական դեսպանատունը եւ Beeline–ն ամփոփեցին Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը` ներկայացնելով փառատոնի արդյունքները:

Փետրվարին եւ մարտին մայրաքաղաքում ու չորս մարզում անցկացվեց Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը, որին մասնակցեցին ավելի քան 25.000 մարդ:  Այս տարի փառատոնի շրջանակում ցուցադրվեց 15 ֆիլմ` ներկայացնելով ժամանակակից Բրիտանիան իր բազմազանությամբ ու նորարարությամբ: Փառատոնային ֆիլմերը նվիրված էին մարդու իրավունքների խնդրին: Երեւանում մեկ շաբաթ` յուրաքանչյուր օր չորս անգամ, ցուցադրվել են բրիտանական մրցանակակիր ֆիլմերը: Մարզերում՝ Գյումրի, Դիլիջան, Արմավիր եւ Մարտունի քաղաքներում, ցուցադրվել են երեք ֆիլմ եւ BAFTA կարճամետրաժ ֆիլմերի ընտրանին, որից հետո Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ համատեղ կազմակերպվել են մարդու իրավունքներին նվիրված քննարկումներ, որոնց մասնակցել են շուրջ 700 մարդ:

«Անչափ ուրախ եմ, որ այս անգամ եւս բրիտանական ֆիլմերը հասանելի են եղել հազարավոր հայերի՝ ներկայացնելով բրիտանական կինեմատոգրաֆիայի լավագույն նմուշները: Ես մասնավորապես ուրախ եմ, որ այս տարվա Բրիտանական ֆիլմերի փառատոնում զանազան տեսանկյուններից ներկայացված էին մարդու իրավունքները, որոնց պաշտպանությունը բրիտանական կառավարության գերակայություններից մեկն է: Ահա թե ինչու ենք մենք  հպարտ, որ Բրիտանական դեսպանատունը համաֆինանսավորել է միջոցառումը», - ասաց Ջուդիթ Ֆարնուորթը՝ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանը:

Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում անցկացվել էին վարպետության դասընթացներ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների եւ Հայ-ռուսական համալսարանի, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողների համար: Վիզուալ էֆեկտների մասնագետ Քերոլայն Պիրեսն աշխատել է Թումոյի սաների հետ, իսկ ֆիլմարտադրության մարքեթինգի մասնագետ Սառա Մոսսեսը դասընթացներ է անցկացրել համալսարանների ուսանողների հետ: Սառա Մոսսեսի դասընթացներից հետո ուսանողները նկարահանել են 16 կարճամետրաժ ֆիլմ, որից լավագույնի հեղինակին փառատոնի կազմակերպիչներից կազմված ժյուրին պարգեւատրեց մրցանակով:

«Աջակցելով Բրիտանական ֆիլմերի փառատոնի անցկացմանը՝ Beeline-ը ոչ միայն նպաստում է լավագույն ֆիլմերի ցուցադրմանը, այլ փորձում է երիտասարդներին  ծանոթացնել այլ երկրների մշակույթին եւ համաշխարհային ճանաչում ունեցող կինոարվեստի գործերին։ Ուրախալի է այն փաստը, որ այս տարի եւս ավելացել է այցելուների քանակը, ինչը վկայում է այն մասին, որ փառատոնը դարձել է սպասված իրադարձություն մեր մշակութային կյանքում:  Անչափ կարեւորում ենք այն համգամանքը, որ ֆիլմերը ցուցադրվում են նաեւ մարզերում՝տարեցտարի ընդլայնելով ցուցադրման աշխարհագրությունը, իսկ  Beeline–ն իր հերթին փորձում է դարձնել մարդկանց կյանքն էլ ավելի լավը»,-նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի մենեջեր Նաիրա Նազարյանը։

Փառատոնի ընթացում հայտարարվել էր «Ներառականությունն իմ համայնքում» լուսանկարների մրցույթը, որին ներկայացվել էր 21 աշխատանք: Լուսանկարները ցուցադրվել էին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում եւ այցելուները հնարավորություն ունեին քվեարկել իրենց նախընտրած լուսանկարի օգտին: Փակման արարողությանը հրավիրվել էր նաեւ հաղթող լուսանկարի հեղինակը:

«Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնը հանրապետության մշակութային կյանքի կարեւոր բաղադրիչներից է, որն իր շուրջն է համախմբում բրիտանական կինոյի սիրահարներին`նրանց հնարավորություն տալով դիտել հեղինակավոր մրցանակների արժանացած եւ վերջին տարիների արտադրության բրիտանական ֆիլմեր»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:

Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը կազմակերպել էր Բրիտանական խորհուրդը Երեւանում Բրիտանական դեսպանատան եւ Beeline-ի աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը:

Բրիտանական ֆիլմերի փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Արմնյուզ, Հ2, Հ3, Ար, Արարատ, Շողակաթ, Կենտրոն եւ Երկիր Մեդիա հեռուստաընկերությունները, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո FM 105.5-ը, Ռադիո Հայը, Իմ Ռադիո FM 103.8-ը, Ռադիո Երեւան FM 101.9-ը, AutoRadio FM 89.7-ը եւ web.tv-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ