Բաքվի «Մեխսուլ» մարզադաշտում սկսվել է երկրի Ժողովրդավարական ուժերի խորհրդի հանրահավաքը՝ «Ո՛չ միապետությանը» «Ո՛չ կոռուպցիային» ու «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսներով, հայտնում է «Տուրանը»։
Ակցիային մի քանի հազար մարդ է մասնակցում։ Հիմնականում երիտասարդներ՝ ընդդիմադիր կուսակցությունների ու քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, երիտասարդական միավորումների անդամներ։