News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինան ցորեն կարտահանի Ռուսաստան, Վրաստան ու Հայաստան` առանց ցորենի արտահանման վրա սահմանված քվոտաների: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ագրարային քաղաքականության նախարար Նիկոլայ Պրիսյաժնյուկը` Կիեւում կայացած ասուլիսում, հաղորդում է Golos.ua-ն:
Նրա խոսքով, այդ երկրներն արդեն հայտեր են ներկայացրել Ուկրաինային ցորեն ներկրելու համար եւ այդտեղ ցորենը կատրահանվի առանց հաստատված քվոտաների: Միաժամանակ, նախարարը չի հստակեցրել մատակարարումների ծավալները:

«Թե որքան ծավալի ցորեն կվաճառվի, ես հիմա չեմ կարող ասել: Դա կախված կլինի նրանից, թե ինչ ծավալների պայմանագիր կկնքվի: Միակ բանը, որ կարող եմ ասել, դա այն է, որ ցորենը կվաճառվի շուկայական գներով, իսկ պայմանագրերի կատարումը մենք կհանձնարարենք առեւտրային կառույցների»,- ասել է Պրիսյաժնյուկը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 7-ին Ուկրաինայի կառավարությունը մինչեւ տարվա վերջ քվոտաներ են սահմանել ցորենի արտահանման վրա: Ըստ այդմ, Ոկրաինայից պետք է առավելագույնն արտահանվի 2 մլն տոննա եգիպտացորեն, 500 տոննա ցորեն եւ 500 տոննա տարեկան:
Ուկրաինան մինչեւ այս տարվա սկզբից արդեն արտահանել է ավելի քան 5,5 մլն տոննա ցորեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ