News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Նոր խորհրդարանն իր աշխատանքները կսկսի ապրիլի 27-ից, եթե «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ընտրությունների արդյունքները չբողոքարկի Սահմանադրական դատարանում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար, սահմանադրագետ Հրայր Թովմասյանը:

Նրա խոսքով, եթե Սահմանադրական դատարան բողոքարկումը լինի, անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի ՍԴ-ն, նոր խորհրդարանի առաջին նիստը չի լինի ապրիլի 27-ին:

Թովմասյանը նշեց, որ ՍԴ բողոքարկումը պետք է լինի ապրիլի 14-ին, մինչեւ ժամը 18.00-ն: Դրանից հետո 15 օրվա ընթացքում (մինչեւ ապրիլի 29-ը) ՍԴ-ն պետք է որոշում կայացնի: Եթե որոշումը կայացնի հենց այդ օրը, ապա դրանից հետո երրորդ հինգշաբթի օր՝ մայիսի 18-ին տեղի կունենա նոր ԱԺ առաջին նիստը:

«Եթե ՍԴ-ն որոշում կայացրեց ապրիլի 29-ից ավելի շուտ, ասենք ապրիլի 21-ին, ապա դրանից հետո պետք է հաշվարկել 3-րդ հինգշաբթի օրը»,-ասաց նա ու հավելեց. «Կառավարությունը նոր Սահմանադրության ուժով ԱԺ առաջին նիստի օրը հրաժարական է տալիս, իր լիազորությունները վահր է դնում: Դրանից հետո 10 օրվա ընթացքում կնշանակվի նոր վարչապետ: Դրանից հետո 20 օրվա ընթացքում (դրանք առավելագույն ժամկետներն են) կձեւավորվի կառավարություն, եւս 20 օրվա ընթացքում կառավարությունը կներկայացնի իր ծրագիրը: Ազգային ժողովը արտահերթ ռեժիմում 5-օրյա ժամկետում կքննարկի այդ ծրագիրը»,-ընդգծեց Թովմասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ