News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը


Փարիզում Foire du Trône ատրակցիոնների այգու այցելու կինը 50 մետր բարձրությամբ «Ադրենալին» ճոճանակով սահելիս մահից հազիվ է փրկվել, հայտնում է Francebleu պարբերականը:

Բացվել է աղջկա անվտանգության գոտին, եւ նա գլխով վար է կախվել: Այդ ժամանակ ճոճանակը մեծ արագությամբ մի կողմից մյուսն էր ուղղվում: Աղջիկը քիչ էր մնում գլուխը կոտրեր հարթակին խփելով:

Ականատեսները շտապել են նրան օգնելու: Նրանց հաջողվել է դանդաղեցնել ճոճանակի ընթացքը եւ նրան փրկել:

Foire du Trône-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ աղջկա բախտը բերել է: «Ամեն ինչ կարող էր ավելի ծանր վերջաբան ունենալ: Հրաշք է, որ նա չի տուժել»,- հայտարարել են այգու աշխատակազմից՝ հավելելով, որ ատրակցիոնը կփակվի եւ «որքան հնարավոր է արագ» կապամոնտաժվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ