News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 09
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Անհատ տաքսու վարորդներն, այսօր` ապրիլի 11-ին, բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի դիմաց` լիցենզավորման կարգի ու տուգանքների դեմ` պահանջելով համաներում:

«Օրենքում հստակ կետ կա, որի համաձայն եթե ես երեք ամիս չեմ վճարում իմ լիցենզիայի համար, ապա այն կասեցվում է, չի գործում: Ես չեմ վճարել լիցենզիայի համար` մտածելով, որ կկասեցնեն ու վերջ, բայց երկու տարի հետո նամակ եմ ստանում, որ իմ գլխից մեծ պարտքեր ունեմ կուտակած: Ինչի՞ մինչեւ հիմա նախ ինձ չեն տեղեկացրել այդ պարտքերի մասին եւ երկրորդը` ինչո՞ւ չի կասեցվել իմ լիցենզիան, այլ պարտք է կուտակվել: Մենք պահանջում ենք համաներում»,-ասաց տաքսու վարորդներից Սամվել Վարդանյանը:

Տաքսու վարորդները հավասարություն էին պահանջում նաեւ օնլայն աշխատող տաքսիների դաշտում: Օրինակ բերելով GG եւ Yandex ծառայություններին, որոնք աշխատում են առանց լիցենզիայի:

«Էսօր GG եւ Yandex տաքսի ծառայությունների վարորդները աշխատում են առանց լիցենզիայի, բա էդ դաշտը ո՞նց պետք է կարգավորվի: Հավասար մրցակցության պայմաններ ստեղծեք դաշտում, որ մենք էլ կարողանանք ձեր տույժերն ու տուգանքները վճարենք»,-նշեց վարորդներից մեկը:

Կառավարության դիմաց ակցիա իրականացնող տաքսու 10 անհատ վարորդներին ընդունեց Տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանը:

«Էնպես չի, որ մեզ գործը սպանում ա, ամեն մեկս էլ մեր հացի փողն ենք վաստակում: Նախարարության աշխատակիցները ինձ ասել են, որ եթե երեք ամիս չեմ վճարում, ապա միակողմանի լուծարվում է պայմանագիրը ու վերջ»,-նշեց վարորդներից մեկը:

Նախարարության աշխատակիցներն ասացին, որ պայմանագիրը լուծարվում է, եթե պայմանագրում նշված է, որ 3 ամիս հետո պետք է լուծարվի, բայց եթե վարորդը չի վճարում լիցենզիայի համար ու նշված չէ, որ չվճարելուց 3 ամիս հետո պետք է լուծարվի, ապա պարտք է սկսվում կուտակվել:

«Հա, էդ էլ հասկացանք, բա էդ դեպքում ինչի՞ են մեզ 2 տարի հետո ասում դրա մասին, երբ արդեն միլիոններով պարտք ա կուտակված լինում»,-բարձրաձայնեց վարորդներից մեկը:

Վարորդները նախարարի մոտ ընդունելության ժամանակ բարձրացրեցին նաեւ օնլայն տաքսի ծառայությունների համար լիցենզիայի ոչ պարտադիր լինելու հարցը, որը ըստ նրանց, անարդարացի է: Նախարարն ասաց, որ հիմա իրենց մոտ էլ են քննարկումներ գնում այդ ձեւով աշխատող տաքսիների հարցի շուրջ. «Շատ քննարկումներ են գնում, դատեր են լինում, մեկը մենք են շահում, մեկը` նրանք: Աշխատում ենք այդ ուղղությամբ եւ դուք էլ կարող եք մասնակցել այդ քննարկումներին»,-ասաց Վահան Մարտիրոսյանը:

«Մեր միակ պահանջը տույժերի եւ տուգանքների համաներումն է, մենք դրա համար ենք եկել, այդքանը»,-նշեցին վարորդները:

Վարորդներից յուրաքանչյուրը բարձրացնում էր իր խնդիրը, եւ նախարարը նոր հանդիպում նշանակեց` հարցերին լուծում տալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի, եվրոյի ու ռուբլու փոխարժեքը շարունակում է նվազել
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանի գործարարների միության ներկայացուցիչների հետ
Ողջունելով հյուրերին` խորհրդարանի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտություն կա նման հանդիպումները դարձնելու պարբերական՝ հաշվի առնելով թե՛ տնտեսությանը վերաբերող...
ՊԵԿ-ի ուշադրության կենտրնում են սոցիական ցանցերում առևտուր իրականացնողները, որոնք պետական գրանցում չունեն
Այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ ենք կատարել: Իրականացրել ենք հսկիչ գնումներ, օրինակ, «Ինստագրամ»-ում առևտրով զբաղվողից...
Անթույլատրելի է այս կամ այն խմբավորման կողմից ցանկացած ընդերքօգտագործողի աշխատանքների խոչընդոտումը. հայտարարություն
Մենք կասկածի տակ չենք դնում երկրի ճակատագրով մտահոգ անձանց անկեղծ մղումները...
Համավարակի ընթացքում «Վեգա»-ն նոր աշխատատեղեր է ստեղծում (ֆոտո)
Միայն վերջին շաբաթվա ընթացքում աշխատաշուկայում ավելացավ ևս 20 աշխատատեղ․․․
Յոթ ամսում ՊԵԿ-ը ձեռնարկել և իրականացրել է 1750 օպերատիվ-հետախուզական միջոցառումներ
ՊԵԿ-ը հորդորում է տնտեսավարողներին զերծ մնալ բիզնեսն արհեստականորեն տրոհելու քայլերից...