News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բրիտանացի շեֆ խոհարար ու հեռուստահաղորդավար Գորդոն Ռամզին հայտնել է, որ իր չորս զավակները չեն ժառանգի իր վաստակած հարյուր միլիոն դոլարը, հայտնում է The Telegraph-ը։

«Նրանց դա բաժին չի հասնի, ու ոչ թե որովհետեւ  ես չար եմ։ Այլ որպեսզի նրանց չփչացնեմ։ Ես ու Տանյան (կինն ու չորս զավակների մայրը) պայմանավորվել ենք, որ նրանք կստանան դեպոզիտի 25 տոկոսը, բայց ոչ ամբողջը»,- պատմել է 50-ամյա Ռամզին իր զավակների՝ 15-ամյա Մատիլդայի, 17-ամյա Ջեքի ու Հոլիի ու 18-ամյա Մեգանի ֆինանսական ապագայի վերաբերյալ իր ծրագրերը։

Շեֆ խոհարարը նաեւ  հայտնել է, որ իր համար փողը գլխավորը չէ, ու որ ինքը միշտ ձգտել է երեխաներին ոչ շահամոլ մարդիկ դաստիարակել ։ Ռամզին խոստովանել է, որ նրանց երես չի տալիս այն շքեղությամբ, որից ինքն է օգտվում՝ օրինակ երեխաները իրենց հայրիկի ու մայրիկի հետ առաջին կարգով չեն թռչում։ «Նրանք քրտնաջան չեն աշխատել՝ այդ իրավունքը վաստակելու համար։ Այնպես որ ես ու կինս ձախ ենք գնում, իսկ նրանք՝ աջ»,- պատմել է Ռամզին։

Նաեւ  Ռամզին խոստովանել է, որ հազվադեպ է երեխաներին իր ռեստորաններ տանում։ Խոհարարը հայտնել է, որ իր ուսանողուհի դստերը շաբաթական 124 դոլար է տալիս ծախսելու համար։ Բոլոր երեխաները պետք է սովորեն սեփական աշխատանքով փող վաստակել բջջային հեռախոսներ գնելու ու տրանսպորտի համար վճարելու համար, համարում է նա։

Բրիտանացին չի ճշգրտել, թե ում է կտակելու իր կարողության 75 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ