News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմն անդրադարձել է Վրաստանի Ռեինտագրացման եւ իրավունքների պաշտպանության փոխնախարար Ելենա Թեւդորաձեի հայտարարությանը, որտեղ վերջինս պնդել է, որ Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Էջմիածնի մասնաճյուղն է, եւ Վրաստանը որեւէ կերպ կարգավիճակ չի տալու եւ չի գրանցելու Վիրահայոց թեմը: Նա այդ մասին հայտարարել է Թբիլիսիի «Մարիոթ» հյուրանոցի սրահում կայացած, «Թբիլիսիսիի Հայ Համայնքի խնդիրները եւ հեռանկարները» թեմայով խորհրդաժողովի ժամանակ:

«Փոխնախարարի հայտարարությունը մտահոգիչ եւ անհասկանալի է, հայ համայնքի համար մանավանդ՝ եթե նկատի ունենանք, որ նույն պետական նախարարության ղեկավարությունը, նախարար Թեմուր Յակոբաշվիլիի գլխավորությամբ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ավանդական կրոնական համայնքների ներկայացուցիչների, այդ թվում նաեւ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ եւ հավաստիացրել են, որ իրենց առաջարկով փոփոխություն է կատարվելու Քաղաքացիական օրենսդրության մեջ, ավանդական կրոնական համայնքներին Վրաստանում տրվելու է հանրային իրավունքի սուբյեկտի կարգավիճակ:

Տիկին Ելենա Թեւդորաձեի նման կեցվածքը չի բխում ինչպես Վրաստանի ժողովրդավարական քաղաքականության սկզբունքներից, քանի որ ոտնահարում է մարդու կրոնական իրավունքները եւ 100 ամյակներով Վրաստանում գործող ինչպես հայ, այնպես էլ այլ կրոնական ավանդական համայնքների արժանապատվությունը, այնպես էլ Վրաց Ուղղափառ եկեղեցու Հովվապետ Նորին Սրբություն Իլիա Բ Պատրիարքի պաշտոնական դիրքորոշմանը, որը կողմ է Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու եւ մյուս ավանդական կրոնական համայնքներին հանրային իրավաբանանակն սուբյեկտի կարգավիճակ տալուն:

Մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ Վրաստանում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին գործել է 4-րդ դարի 1-ին կեսից ի վեր, երբ Վրաստանում քրիստոնեությունը ընդունվեց իբրեւ պետական կրոն:

Այդ շրջանից ի վեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմը եղել եւ գործել է Վրաստանի բոլոր ժամանակների օրենսդրության համաձայն, ինչպես վրաց թագավորների այնպես էլ Ցարական տիրապետության ժամանակաշրջանում եւ Խորհրդային տարիներին:

Ցավալի է, որ անկախությունից անցել է 20 տարի սակայն դեռեւս չեն լուծվում կրոնական համայնքների կարգավիճակի եւ այսպես կոչված վիճահարույծ հայկական եկեղեցիները թեմին վերադարձնելու հարցերը:

Ցանկալի կլիներ, որ տիկին Թեւդորաձեն մտահոգվեր Վրաստանում պատմամշակութային կոթողների վթարային վիճակով եւ հայկական եկեղեցիների համայնքին վերադարձնելու հիմնախնդիրներով»,-ասված է Վիրահայոց թեմի տարածած հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ