News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շոտլանդացի գրող Ջոն Ռոուլինգի սցենարով նկարահանվող «Ֆանտաստիկ արարածներ» ֆիլմի շարունակությունում, որի իրադարձությունները տեղի են ունենում «Հարի Փոթերի» մասին առաջին պատմությունից 65 տարի առաջ, կհայտնվի երիտասարդ Դամբլդորի պերսոնաժը, որի դերը կկատարի Ջուդ Լոուն, հայտնել է ֆիլմի ռեժիսոր Դեւիդ Յեյթսը, փոխանցում է BBC-ն։

Պատանի մորուքավոր մոգի մասին կինոպատմությունում նկարահանվել են Ռիչարդ Հարիսն ու Մայքլ Գամբոնը։

«Լոուն կկատարի Դամբլդորի դերը, որին մենք այս ֆիլմու մ կհանդիպենք հրաշագործության ու կախարդանքի «Հոգվարթս» դպրոցում դասավանդելուց մի քանի տասնամյակ առաջ»,- ասվում է ֆիլմի հեղինակների հայտարարության մեջ։

Ռեժիսորի խոսքով նոր սցենարով Ռոուլինգը մեզ առաջարկում է ուղևորվել կախարդական աշխարհի ավելի մութ ժամանակաշրջան։

Շարունակությունը, որում նկարահանվելու է Ջուդ Լոուն, էկրաններին կհայտնվի առաջին ֆիլմից երկու տարի անց։ Ֆիլմի վերնագիրը դեռ հաստատված չէ։

Լոուից բացի ֆիլմում նկարահանվելու են Էդդի Ռեդմեյնն ու Ջոնի Դեպը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ