News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արդշինբանկի գլխամասային գրասենյակում կայացել է ՀՀ բանկերի ղեկավարների հանդիպումը Նատալիա Կասպերսկայայի հետ, ով ռուսաստանյան  IT-ինդուստրիայի ամենաազդեցիկ եւ հեղինակավոր անձանցից մեկն է, InfoWatch ընկերության նախագահը եւ  «Կասպերսկի լաբորատորիայի» համահիմնադիրը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այնպիսին արդիական թեմաներ, ինչպիսին են տեղեկատվական անվտանգության ոլորտի զարգացումը, ավտոմատացված բանկային եւ ՏՏ համակարգերի կիրառումը եւ դրանց հետագա կատարելագործումը:

Բացելով հանդիպումը՝ Նատալիա Կասպերսկայան նշեց. «Այսօր դժվար է թերագնահատել տեղեկատվական անվտանգության կարեւորությունը: Յուրաքանչյուր օր մենք օգտվում ենք ինտերնետից եւ այլ ցանցային տեխնոլոգիաներից, որոնք լիովին փոխել են մեր կյանքը եւ այսօր հանդիսանում են թե ´ բիզնեսի, թե ´ մեր առօրյա կյանքի անբաժանելի մասը: Բանկային համակագում տեղեկատվական անվտանգությունը հանդիսանում է խիստ կարեւոր գործոն, եւ կազմակերպության կողմից համապատասխան մեխանիզմների կիրառումը՝ ուղղված կորպորատիվ տեղեկատվության պահպանմանը,  վկայում է տվյալ կազմակերպության պատասխանատվության մասին իր հաճախորդների եւ աշխատակիցների հանդեպ»: Նատալիա  Կասպերսկայան նաեւ հավելեց, որ թվային տեխնոլոգիաներով պայմանավորված, այսօր լիովին փոխվել են տեղեկատվական անվտանգության ապահովման մոդելները եւ «ավանդական» լուծումներն այլեւս կիրառելի չեն:

Արդշինբանկի խորհրդի եւ "Հայաստանի իրավազորություն" խորհրդի անդամ Արտյոմ Կոնստանդյանի կարծիքով այսօր տեղեկատվական անվտանգության ապահովման հարցն ոչ միայն ԻՏ ֆունկցիայի պարտականությունն է, այլ կորպորատիվ ֆունկցիա է, որի համար պատասխանատու է ողջ կազմակերպությունը, իսկ տեղեկատվության պահպանումը հանդիսանում է մրցունակության հիմնական անկյունաքարը:

Արդշինբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշեց, որ ժամանակակից աշխարհում կիբեր անվտանգությունը եւ դրա ապահովումը հանդիսանում են խիստ կարեւոր եւ առանցքային բաղադրիչ: Այսօր հայաստանյան բանկերը մեծ ուշադրություն են դարձնում այս հարցին.  «Տեղեկատվական անվտանգությունը, որ մակարդակով էլ այն դիտարկենք՝ ազգային, ճյուղային թե կորպորատիվ, այսօր հանդիսանում է ամենակարեւոր բաղադրիչներից մեկը անվտանգության ամբողջական համակարգում: Հանդիսանալով  շուկայի առաջատարներից մեկը՝ մեր բանկը քաջ գիտակցում է այս հարցի կարեւորությունը եւ շարունակաբար կատարելագործում է տեղեկատվական անվտանգության ապահովմանն ուղղված համակարգերը՝ նպատակ ունենալով առավելագույն արագ եւ արդյունավետ արձագանքել բոլոր մարտահրավերներին: Մեր գործում ամենակարեւորը համակարգային, բայց միաժամանակ անհատական մոտեցումն է յուրաքանչյուր հաճախորդի, քանի որ մեր նպատակն է ստեղծել եւ առավելագույնս պահպանել տեղեկատվական անվտանգությունը բոլոր մակարդակներում»,- ամփոփեց Արդշինբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ