ՀՀ պաշտպանության նախարարության եւ «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ, ապրիլի 13-ին «ՀայՏեք» կենտրոնում Softline Armenia ընկերությունը կազմակերպել էր կիբեռանվտանգության խնդիրների քննարկմանը նվիրված գիտաժողով:
Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են տարբեր գերատեսչությունների, ՏՏ կազմակերպությունների ներկայացուցիչներ, բլոգերներ: Գիտաժողովի ժամանակ ոլորտի միջազգային առաջատարներից Checkpoint Software ընկերությունը ներկայացրել է այն նորարարական լուծումները, որոնք այսօր կիրառվում են կիվեռանվտանգության ոլորտում:
Սա ՀՀ պաշտպանության նախարարության եւ «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող երկրորդ նմանատիպ գիտաժողովն է: ՏՏ ոլորտին նվիրված նմանատիպ հանդիպում-քննարկումների նպատակն է հնարավորություն ընձեռել ոլորտի մասնագետներին ծանոթանալ միջազգային լավագույն փորձին եւ տեղեկացված լինել ՏՏ ոլորտի, կիբեռանվտանգության ժամանակակից լուծումներին ու մոտեցումներին։
Checkpoint Software ընկերությունը հիմնադրվել է 1993 թ. եւ առաջինն է ՏՏ անվտանգության ոլորտում կիրառել FireWall-1, ինչպես նաեւ սեփական արտադրության State ful inspection համակարգերը: