News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզում Գոշի լճում որեւէ շինություն չի կառուցվելու. լճի տարածքում իրականացված աշխատանքների վերաբերյալ կատարվում է ծառայողական քննություն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նրան, որ «Դիլիջան» ազգային պարկի տարածք ծանր տեխնիկա է մտցվել, հարթեցվել ու լայնացվել է դեպի Գոշ լիճ տանող ճանապարհը:

Նախարարի խոսքով, այն, ինչ կատարվել է «Ռենդոռ» կազմակերպության կողմից, «Դիլիջան» ազգային պարկի տնօրինության եւ բնապահպան ակտիվիստների կողմից կասեցվել է. «Նշանակել ենք ծառայողական քննություն «Դիլիջան» ազգային պարկում, թե ինչու համապատասխան պահակային  ծառայությունները աշխատակիցները ժամանակին չեն  նկատել այդ գործողությունը: Առաջիկա օրերի ընթացքում կբացահայտենք պատճառը, եւ այդ մարդիկ, ովքեր ներգրավված են այդ գործողություններում, պատասխանատվության կենթարկվեն»:

Արծվիկ Մինասյանը վստահեցրեց, որ Գոշի լճի տարածքում մշտական շինություն չի կառուցվի, էկոլոգիային վնաս պատճառող, կերուխում ասված երեւույթը կբացառվի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ «Ռենդոռ» ընկերության հետ կնքած պայմանագրի` կառուցապատման իրավունք ունեցող անձը պարտավոր է բարեկարգել տարածքը, մաքրել աղբից եւ չոր ճյուղերից, չխախտել լճի էկոհամակարգը եւ էնդեմիկ կարգավիճակը: Գոշ լճի հարակից տարածքներում նախատեսված աշխատանքները կատարվելու են համաձայն «Վենդոռ» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրով հաստատված ծրագրի` բնապահպանական փորձաքննություն անցնելուց հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ