News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Դա վանդալիզմություն է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, Կարմիր բլուրում ծառատունկի ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Դավիթաշենում մի քանի տասնյակ բարդիներ հատելու դեպքին (ֆոտոռեպորտաժ):

«Մենք նման դեպքերը դատապարտում ենք, մանավանդ վերջին օրերին Դավիթաշենի վարչական շրջանում ես կորակեմ, որ վանդալիզմություն է տեղի ունեցել: Մենք հետեւողականորեն ենք լինելու, որ կատարողները օրենքի սահմաններում խիստ պատժվեն: Ընդհանրապես, անընդունելի է, երբ մենք բոլորս միասին ծառ ենք տնկում, երեւանցին խնամում է ծառերը, մեր խնդիրն է կանաչ տարածքների ավելացումը, բայց մենք ունենք քաղաքացիներ, որոնք փորձում  են այդ ամենը շրջանցել եւ նման քայլեր ձեռնարկել: Դրա համար նախատեսված է օրենք, իրավապահ մարմինները զբաղվում են, մենք հետեւողական ենք լինելու, որ ամենախիստ պատիժը կրեն»,-ընդգծեց Տարոն Մարգարյանը:

Հարցին, թե շա՞տ ծառ է տնկել այսօր, Երեւանի քաղաքապետը պատասխանեց. «Այսօր առաջին ծառն եմ տնկում, որից հետո մյուս վայրեր եմ գնալու մյուս ծառերը տնկելու՝ մասնակցելու երեւանցիների ծառատունկի շաբաթօրյակին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ