News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ապրիլի 15-ի երեկոյան մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Ճրագալույցի Սբ. Պատարագին:

Այսօր Հայաստանի բոլոր եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվել է առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր:

Ս. Պատարագին ներկա է եղել նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ս. Պատարագի ավարտին Նավասարդ Սրբազանը հավատավոր հայորդիներին տվել է Սուրբ Հարության Ավետիսը՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի» :

Այնուհետեւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախագահությամբ կատարվեց տնօրհնեքի արարողություն:

Ճրագալույցի Ս. Պատարագից հետո, ավանդույթի համաձայն, հավատացյալներն առաջնորդարանի դահլիճում շնորհավորել են Հանրապետության նախագահին ու Սրբազան հորը` Ս. Հարության տոնի առթիվ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ