News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Apple կորպորացիան Քալիֆորնիայի քաղաքների փողոցներում անվարորդ մեքենաներ փորձարկելու թույլտվություն է ստացել: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Թույլտվությունը ենթադրում է, որ Apple-ը փորձարկելու է Lexus ապրանքանիշի ինքնակառավարվող երեք մեքենաներ: Դրանցում ընկերության վեց աշխատակիցներ կլինեն:

Apple-ը երկար ժամանակ հրաժարվում էր մեկնաբանել լուրերն այն մասին, որ նման տեխնոլոգիա է մշակում: Ուրբաթ ընկերությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ Apple-ն ակտիվ ներդրումներ է անում ինքնավար համակարգերի տեխնոլոգիայում, որոնցից մի քանիսը կարող են կիրառվել տրանսպորտի ոլորտում:

Ներկայում Քալիֆորնիայում անվարորդ մեքենաների փորձարկման թույլտվություն ունի եւս 29 ընկերությունը, այդ թվում՝ Ford-ը, General Motors-ը, BMW-ն, Volkswagen-ը եւ Tesla-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ