News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ համայն հայության հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Մայր Տաճարում այսօր` ապրիլի 16-ին, մատուցվել է Սուրբ Պատարագ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից: (ֆոտոռեպորտաժ)

Պատարագին ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, այլ նախարարներ եւ այլն:

Պատարագի սրբազան արարողությունը սկսվել է Հայրապետական խաչվառազարդ շքեղ թափորով, ապա Սուրբ Պատարագի ընթացքում կաթողիկոսն իր հայրապետական պատգամն է հղել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության տոնի առիթով, ինչպես նաեւ Զատկական պատգամը:

Սուրբ Պատարագի ժամանակ կատարվեց նաեւ հաղորդություն, որի ավարտին Վեհափառ Հայրապետն օրհնեց ժողովրդի, Աստծո բոլոր ժառանգորդներին:

Հայրապետական սուրբ Պատարագն ավարտից հետո մեկնարկեց տոնական համերգ Հայորդաց տան սաների կատարմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ