News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի ժամանակ Դիարբեքիր նահանգի Յաբանարդի գյուղում երկու խմբերի միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով երկու մարդ է զոհվել, հաղորդում է NTV հեռուստաալիքը:

Նշվում է, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել դրսում՝ դպրոցի մոտ, որտեղ տեղակայված է ընտրական տեղամասը: Ըստ նախնական տվյալների՝ վեճի պատճառը եղել է երկու խմբերի միջեւ քաղաքական տարաձայնությունը:

Հանրաքվեի համար երկրում բացվել է ավելի քան 167 հազար ընտրական տեղամաս, քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 55.3 մլն քաղաքցի: Ավելի քան 380 հազար ոստիկան հետեւում է ընտրատեղամասերում անվտանգության պահպանմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ