News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Քրիստոնեական աշխարհը նշում է Քրիստոսի Սուրբ Հարության տոնը: Այս տարի քրիստոնեական բոլոր եկեղեցիները Զատիկը նշում են ապրիլի 16-ին:

Նախօրեին Երուսաղեմում Քրիստոսի Հարության տաճարում Տիրոջ գերեզմանի  մատուռում իջեցվել է Բարեշնորհ կրակը: Համարվում է, որ եթե կրակը չի իջեցվում, ապա դա վկայում է աշխարհի վերջի մասին:

վ

Հայաստանում բոլոր եկեղեցիներում առավոտյան ժամը 10-ին իրականացվում է Զատկի առավոտյան ժամերգություն, որին հաջորդում է Սուրբ պատարագը:  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոգեւոր արարողությանը մասնակցել են Հայաստանի եւ Արցախի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակայնը: Իսկ նախօրեին երեկոյան տեղի է ունցել Ճրագալույցի պատարագ:

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի տաճարում տոնական աղոթքի ժամանակ կաթոլիկներին կոչ է արել բարյացակամ լինել փախստականների, անպաշտպան ու թույլ մարդկանց նկատմամբ: Մինչեւ աղոթքը՝ Սուրբ Պետրոսի հրապարակը զարդարվել է 30 հազար ծաղիկներով, հրապարկում հազարավոր ուխտավորներ են հավաքվել՝ Պապին լսելու համար:

Մոսկվայում նույնպես զատկական ժամերգություն է տեղի ունեցել: Մոսկվայի Փրկչի Տաճարի հոգեւոր արարողությունն ուղիղ հեռարձակվել է կենտրոնական հեռուստաալիքներով: Արարողությանը, որը մատուցել է  Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, մասնակցել են նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  ավելի քան 4,3  մլն մարդ  մասնակցել է զատկական ժամերգությանը:

Սուրբ Զատկին նվիրված հոգեւոր արարողություն է տեղի ունեցել նաեւ Կահիրեի Սուրբ Մարկոսի մայր տաճարում՝ Ղպտի ուղղափառ եկեղեցու պատրիարք Թավադրոս II-ի ձեռամբ: Այս տարի ավանդական եկեղեցական միջոցառումները սահմանափակվել են՝ հաշվի առնելով Ալեքսանդրիա եւ Տանտա քաղաքների քրիստոնեական տաճարներում վերջին պայթյունները:

«Զատիկ» բառը, որը գալիս է  եբրայերենից եւ բառացի թարգմանությամբ նշանակում է «անցնել կողքով», ունի ազատվելու իմաստ: Քրիստոնյաների մոտ այն ուրիշ մեկնաբանություն է ձեռք բերել՝ «անցում մահվանից կյանք, երկրից՝ երկինք»:

Ուրբաթ՝ չարչարանաց շաբաթից հետո Հիսուսը խաչվեց Գողգոթայում: Աշակերտները նրա մարմինն ամփոփեցին ժայռի մեջի դամբարանում եւ փակեցին քարով: Հաջորդ առավոտյան (կիրակի) հավատացյալ կանայք եկան՝ նրա տանջահար մարմինը լավանելու եւ օծելու:  Նրանց երեւաց  հրեշատակը եւ ավետեց Քրիստոսի Հարության լուրը: Ի հիշատակ այդ իրադարձության՝ Զատիկի ժամանակ  հավատացյալներրը միմյանց ողջունում են. «Քրիստոս հարյավ ի մեռելոց» եւ որպես պատասխան ստանում՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ