Լոռու մարզի Տաշիր քաղաքի «Կինոյի տանն» այսօր վաղ առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել:
ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ահազանգը ստացվել է ժամը 06:31-ին: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:30-ին, մարվել՝ 12:35-ին: Այրվել են տանիքը (մոտ 600 քմ) եւ դահլիճը (մոտ 550 քմ)։