News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 15
Տեսնել լրահոսը

Թուրքիայում այսօր՝ ապրիլի 16-ին անցկացվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում մի շարք խախտումների մասին գրել են լրատվական կայքերը։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ իշխող կուսակցության ամենատարածված խախտումներից մեկն այն է, որ Էրդողանի օգտին քարոզչական պաստառները չեն հանվել փողոցներից։

Անկարայի տեղամասերից մեկում քվեարկություն է իրականացվել առանց կնիք քվեաթերթիկներով։ Հանձնաժողովի նախագահը հայտարարել է, թե քվեարկությունից հետո կնիքներ կդնեն։

«Ազգայնական շարժում» կուսակցության Մարաշի գրասենյակի պատասխանատու Էրսալ Քոչը հանձնաժողովի անդամների մոտ բաց է քվեարկել ու քվեարկությունը լուսանկարել։

Արեւելյան նահանգների մի շարք ընտրատեղամասերում ոստիկանները բռնություններ են գործադրել քուրդ ընտրողների նկատմամբ, իսկ որոշ վայրերում նույնիսկ ձերբակալել են քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատասխանատուներին։

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը կազմվել է Էրդողանի հրահանգով։ Թուրքական ընդդիմությունը եւ միջազգային փորձագետները շեշտում են, թե սահմանադրական փոփոխություններով Էրդողանը ստանում է միանձնյա կառավարելու իրավունք, ինչը վտանգավոր է Թուրքիայի ժողովրդավարության ու ազատությունների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news