Միջերկրական ծովում Լիբիայի ափերին գերմանական փրկարարական նավ է խորտակում, որը պատկանում է Jugend Rettet կազմակերպությանը: Ըստ Gazeta.ru-ի՝ այս մասին ասված է կազմակերպության Facebook-ի էջում:
Նախնական տվյալներով՝ նավում մեծ թվով միգրանտներ են եղել, ինչի պատճառով այն չի կարողանում լողալ:
Նավը SOS ազդանշան է ուղարկում իտալական առափնյա պահպանության ծառայությանը: Հաղորդագրությունում ասվում է, որ նավի շուրջ եւս շուրջ 400 փախստականով նավակներ կան, որոնց մեծ մասն առանց փրկարար բաճկոնների են: