Առնվազն երկու մարդ է զոհվել, եւս 80-ը տուժել են Հնդկաստանի Թամիլանդ նահանգում ցլերին սանձահարելու ավանդական խաղերի ժամանակ։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Hindustan Times պարբերականին։
Խաղերը տեղի են ունեցել նախօրեին՝ Շիվագանգա շրջանի Փուդուր բնակավայրում։ Երկու զոհերն էլ հանդիսատես են եղել։ Մեկը զոհվել է կատաղած ցլի հասցրած վնասվածքների հետեւանքով, մյուսը՝ սրտի նոպայից, երբ պատնեշի հետեւում կանգնած տեսել է իր ուղղությամբ վազող ցլին։
Եւս 80 մարդ՝ հիմնականում մրցույթի մասնակիցներ, տուժել են։ Հիմնականում օգնություն է ցուցաբերվել տեղում կազմակերպված բժշկական կետում։ Որոշ տուժածներ հոսպիտալացվել են։