News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկանդալային որոշում է կայացրել։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԿԸՀ-ն բազմաթիվ ընտրատեղամսսերում  «այո» քվեարկած առանց կնիքի քվեաթերթիկները հայտարարել է օրինական։ Այս փաստը զայրացրել է ընդդիմադիր կուսակցություններին, իսկ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, թե չի ընդունում նման արդյունքը։ «Եթե օրենքը պարտադրում է որ վավեր է այն քվեաթերթիկը, որի վրա կա կնիք, ուրեմն թող այդպես հաշվեն։ Խաղի կեսից խաղի կանոնները չեն փոխում»,-ասել է Քըլըչդարօղլուն։

Այս փաստը մեծ արձագանք է գտել Թուրքիայում, որից հետո ԿԸՀ-ն որոշել է շտապ մամուլի ասուլիս կազմակերպել։

Նշենք, որ նախնական տվյալներով «այո»-ն հաղթել է՝ հավաք 51,2 տոկոս ձայն։

Քվեարկության էր դրվել սահմանադրության 18 կետի փոփոխություն, որոնցից հիմնականները հետեւյալն են. պատգամավորների թիվը 550-ից դառնում է 600, պատգամավոր ընտրվելու համար տարիքային շեմը 25-ից իջեցվում է 18-ի, նախագահի ու խորհրդարանի ընտրությունները նույն օրն են իրականացվելու, նախագահի դեմ հետաքննություն սկսվելու համար անհրաժեշտ է լինելու 301 պատգամավորի քվեն, նախագահը կարող է ցավնկացած թվով օգնականներ ընդունել աշխատանքի, նախագահը կարող է ընտրությունները չճանաչել ու նորը նշանակել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ