News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները իմանալուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե իր հաջորդ քայլը լինելու է մահապատիժ մտցնելը։ Նա շեշտել է, թե այդ հարցով կհանդիպի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի հետ։ Նրա խոսքով եթե «Ժողովրդահանրապետական» կուսակցությունն էլ միանա, ապա խորհրդարանով կլինի մտցնել մահապատիժը։ «Եթե խորհրդարանում բավարար քանակ չապահովենք, ապա մահապատիժը մտցնելու օրինագիծը կդնենք հանրաքվեի»,-ասել է Էրդողանը։

Նշենք, որ նախնական տվյալներով «այո»-ն հաղթել է՝ հավաք 51,2 տոկոս ձայն։

Քվեարկության էր դրվել սահմանադրության 18 կետի փոփոխություն, որոնցից հիմնականները հետեւյալն են. պատգամավորների թիվը 550-ից դառնում է 600, պատգամավոր ընտրվելու համար տարիքային շեմը 25-ից իջեցվում է 18-ի, նախագահի ու խորհրդարանի ընտրությունները նույն օրն են իրականացվելու, նախագահի դեմ հետաքննություն սկսվելու համար անհրաժեշտ է լինելու 301 պատգամավորի քվեն, նախագահը կարող է ցանկացած թվով օգնականներ ընդունել աշխատանքի, նախագահը կարող է ընտրությունները չճանաչել ու նորը նշանակել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ