News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայում մեծ արձագանք է գտել Ադրբեջանի նախագահի՝ Էրդողանին ուղղված շնորհավորանքը կապված հանրաքվեում հաղթելու հետ։

Սոցկայքերում ու ընդդիմադիր մամուլում այս փաստի հետ կապված բազմաթիվ  հեգնական հրապարակումներ ու մեկնաբանություններ են արվել։

Հեգնական մեկնաբանություններում շեշտում են, որ Ալիեւը նախագահի լիզարությունները ավելացնելուց հետո փոխնախագահ է նշանակել իր կնոջը եւ առաջինը նրա շնորհավորանքը տրամաբանական է։ «Ալիեւը ուրախ է, որ ինքը չի լինի միակ նախագահը որը քննադատությունների թիրախում է, քանի որ արդեն իր մեծ եղբայր Էրդողանն էլ միացավ իրեն»,-թվիթերում գրել է թուրք օգտատերերից մեկը։

Նշենք, որ Թուրքիայում բավականին ծաղրել էին կնոջը փոխնախագահ նշանակելու Ալիեւի որոշումը, որի հետեւանքով մի շարք հեռուստամեկնաբանների հեռացրել էին աշխատանքից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ