News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2016-ին Հայաստանից փայլաթիթեղի արտահանման ցուցաբերած աճը Եվրոպայի միջինից բարձր էր։ Այս մասին ասվում է  «Alcircle» պարբերականում, որը վկայակոչում է Ալյումինե փայլաթիթեղի արտադրողների եվրոպական ասոցացիայի տվյալներին (EAFA)։

Միջինում ԵՄ արտադրողները արտահանումը մեծացրել են 1,3 տոկոսով՝ 1-ին եւ 3-րդ եռամսյակներում վաճառքների շնորհիվ։ Եվրոպայի քարտեզին Հայաստանը դարձել է առաջատարներից մեկը՝ նրա արտահանումը կազմում է 2 տոկոս, նշում է պարբերականը։

Նշենք, որ EAFA-ի տվյալները մի փոքր տարբերվում են Հայաստանի մաքսային վիճակագրությունից։ Եվրոպացիների տվյալներով՝ 2016-ին Հայաստանն արտահանել է 29826 տոննա փայլաթիթեղ՝ 88,1 մլն դոլարի։ Բնական արտահայտմամբ արտահանումն աճել է 1,1 տոկոսով, սակայն գումարային առումով նվազել է 5,3 տոկոսով։ Իսկ Հայաստանի կառավարական կոմիտեի մաքսային ծառայության տվյալներով՝ 2016-ին արտահանումը կազմել է 29003 տոննա։ 2017-ին EAFA-ն Հայաստանից արտահանման կտրուկ  աճ է նախատեսել՝ մինչեւ 31792 տոննա՝ 108,1 մլն դոլարի։ EAFA-ի տվյալներով՝ Հայաստանից փայլաթիթեղի հիմնական գնորդներն են Բելգիան (6759,5 տոննա), Լեհաստանը (6698,4 տոննա), ԱՄՆ-ը (5737,7 տոննա), Գերմանիան (3837,6 տոննա), Նիդերլանդները (4305,3 տոննա)։

Հայկական կողմի տվյալներով՝ փայլթիթեղի հիմնական գնորդն է Գերմանիան (10837,1 տոննա), ապա ԱՄՆ-ը (6843,6 տոննա), Լեհաստանը (6450,5 տոննա) եւ Նիդերլանդները (6450,5 տոննա)։ Այս տարբերության պատճառը կարող է լինել փայլթիթեղի՝ վերջնական հաճախորդներին վաճառելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ