News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ում չեն մեկնաբանում Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի արդյունքներն ու այն համարում թուրք ժողովրդի ներքին գործը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Բրյուսելում՝ դաշինքի գլխավոր գրասենյակում գտնվող աղբյուրը։

Կիրակի օրը Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվե՝ կառավարման նախագահական համակարգի անցնելու վերաբերյալ ավարտվեց դրա հաղթանակով։ Նախնական տվյալներով՝ նոր սահմանադրությունը հավաքել է ձայների 51,2 տոկոսը։

«Թուրքիայում սահմանադրական հանրաքվեն թուրք ժողովրդի գործն է։ Ես ձեզ խորհուրդ կտայի դիմել Թուրքիայի իշխանություններին», - ասել է անհայտ մնալ ցանկացող աղբյուրը։

Ինչպես կարծում են միջազգային փորձագետները՝ ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն, որն ավարտվեց սահմանադրական բարեփոխումների հաղթանակով, հերթական քայլն է՝ ուղղված Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բռնապետությունը հաստատելուն։ Հանրաքվեն տեղի է ունեցել Էրդողանի քաղաքական հակառակորդների զանգվածային ձերբակալությունների ֆոնին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Մեր կատարած աշխատանքն Ուկրաինային դնում է ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհին...
Ամենաշատ