News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայում կարող են զանգվածային բողոքներ սկսվել: Ապրիլի 17-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով՝ Թուքիայում բախումները ոչ միայն կանխատեսելի են, այլեւ սպասելի: «Մենք տեսանք, որ խոշոր քաղաքների բնակիչները սահմանադրական բարեփոխումներին դեմ են քվեարկել: Բացառված չէ, որ Թուրքիայում կարող են զանգվածային բողոքներ սկսվել, ինչպես եղավ Գեզի այգու շուրջ իրադարձությունների դեպքում»,- ընդգծեց Սաֆրաստյանը՝ հավելելով, որ Թուրքիան իրականում կանգնել է ավտորիտարիզմի ճանապարհին, որը շատ է սահմանափակում ժողովրդավարական կառավարման արեւմտյան համակարգի հաստատման հնարավորությունները:

Նշենք, որ Թուրքիայում հեռավոր շրջաններում գերազանցության հաշվին ապրիլի 16-ին կայացած երկրի նախագահական կառավարման ձեւի անցման վերաբերյալ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաջողվել է հաղթել աննշան 2 տոկոսի առավելությամբ: Միջազգային փորձագետների կարծիքով՝ սա երկրում Ռեջեփ Թայիփ Էրդողանի անսանձելի բռնատիրության հաստատմանն ուղղված հերթական քայլն է: Հանրաքվեն ընթացել է Էրդողանի քաղաքական հակառակորդների շարունակվող զանգվածային կալանավորումներով: Այսուհանդերձ, սահմանադրական բարեփոխումների հակառակորդները նույնիսկ պաշտոնական տվյալներով հաղթել են երկրի 3 խոշոր քաղքներում՝ Անկարայում, Ստամբուլում եւ Իզմիրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ