News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նամակը, որտեղ Էռնեստ Հեմինգուեյը սեր է խոստովանում դերասանուհի Մարլեն Դիտրիխին, աճուրդի է հանվել, հաղորդում է BBC-ն։

Լոթը գնահատվում է 30 հազար դոլար եւ կվաճառվի մայիսի 4-ին, Նյու Յորք Swann աճուրդում։

Հեմինգուեյը Դտրիխին նամակը հղել է 1952 թվականի օգոստոսին, Կուբայից։

Հեմինգուեյն ու Դիտրիխը ծանոթացել են 1934 թվականին եւ դրանից հետո մշտապես միմյանց նամակներ հղել։ Սակայն գրողն ու դերասանուհին հարաբերությունների մեջ չեն եղել։ Նամակում Հեմինգուեյը դա բացատրում է այն բանով, որ նրանք «ոչ միաժամանակ կրքի զոհ են դարձել»։

 «Խնդրում եմ իմացիր, որ ես միշտ սիրում եմ քեզ։ Երբեմն ես մոռանում եմ քո մասին, ինչպես մոռանում եմ, որ իմ սիրտը բաբախում է։ Բայց այն միշտ բաբախում է»։

Նամակը մակագրված է. «Սիրով, պարոն Հայրիկ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ