News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շուրջ 4 ամիս առաջ Գեղարքունիքի մարզի դատարան ուղարկված՝ Վարդենիսի քաղաքապետի նկատմամբ բնակիչներից մեկի կողմից բռնություն գործադրելու գործով նիստերն անընդհատ հետաձգվել են:

Դեկտեմբերի սկզբին դատարան ուղարկված գործով 4 նիստ է նշանակվել, որոնք հետաձգվել են տարբեր պատճառաբանություններով: Նշենք որ գործով ամբաստանյալ Իվան Տկաչենկոն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Ըստ նրա փաստաբան Տիգրան Աբրահամյանի՝ քաղաքապետարանի աշխատակիցները ծաղրել են նրան, ինչից հետո բարկացել է, մտել քաղաքապետի մոտ, սակայն որեւէ բռնություն չի գործադրել, նույնիսկ վիճաբանություն չի եղել:

Ըստ մեղադրական եզրակացության` Տկաչենկոն հոկտեմբերի 26-ին Վարդենիսի քաղաքապետի աշխատասենյակում վիճաբանության մեջ է մտել իշխանության ներկայացուցիչ Վոլոդյա Խլոյանի հետ եւ բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Մոլդովայում մեղադրանք է առաջադրվել Գագաուզիայի ռուսամետ ղեկավարին
Հետաքննության տվյալներով, 2019 - 2022 թվականներին Գուցուլը․․․
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Ամենաշատ