News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիոեւը որոշել է չինովնիկներին անցկացնել 24 ժամյա աշխատանքային օրվա։ Այս մասին հայտնում է «Ֆերգանան»՝ վկայակոչելով իր ենթակաների նկատմամբ Միրզիոեւի հերթական քննադատության աուդիոձայնագրությունը։

Նախագահը հայտնել է, որ առաջիկա երկու տարիներին չինովնիկները օրական 24 ժամ են աշխատելու ու առանց իր թույլատվության ոչ ոք չպետք է համարձակվի տուն գնալ։ Պետական պաշտոնյաների աշխատանքը վերահսկելու համար շրջաններում ստեղծվելու են «հատուկ բաժիններ»։

Միրզիոեւը չի հստակեցրել, թե հատկապես ինչպես է մտադիր պատժել իր ենթականերին ու ինչպես է աշխատանքից հեռացնելու խախտում անողներին, եթե չինովնիկների ներկա կազմը փոխելու համար համապատասխան կադրեր չկան։ Ու նաեւ չի ասել, թե որտեղից են հայտնվելու «նոր, երիտասարդ» կադրերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ