News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Քաղաքականությամբ զբաղվել չի նշանակում պաշտոն ունենալ: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ նա կրկին քաղաքականություն կվերադառնա:

«Եթե մտածում եք, որ քաղաքականությամբ զբաղվելը նշանակում է անպայման պաշտոն ունենալ, սխալվում եք: Մենք միշտ էլ կլինենք պաշտոններում, բայց մարդու արժանապատվությունը, մարդու արժեքներն ամենաբարձր բաներն են»,- ասաց նա:

Նախկին վարչապետը հերքեց այն լուրերը, թե ինքն անդամագրվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը. «Ես չեմ կարծում, որ նման խոսակցություն կա, ես շարունակելու եմ մնալ անկուսակցական»:

Հովիկ Աբրահամյանը վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքը գնահատեց դրական եւ նշեց, որ իշխանություններից նեղացած չէ եւ իր համար կարեւորը Հայաստանի տնտեսության զարգացման հարցն է:

«Կարեւորը պետք է նայել առաջ, նոր Կառավարությանը հնարավորություն տալ, որ աշխատի, զարգացնի Հայաստանի տնտեսությունը, իր առջեւ դրված խնդիրները լուծի»,- ասաց նա:

Հարցին՝ ինչով է այսօր զբաղվում, Հովիկ Աբրահամյանը հանգստացրեց. «Անհոգ եղեք, ունեցել եմ երկար տարիներ պաշտոններ եւ չեմ շփվել իմ մտավորական ընկերների, թոռնիկների, բարեկամների հետ: Հիմա այդ բոլոր բացերը լրացնում եմ»:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանական ընտրություններից առաջ դուրս եկավ «Հանրապետական» կուսակցությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ