News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ հինգ նահանգներ փնտրում են «Facebook-յան մարդասպանին»։ BBC-ի փոխանցմամբ Սթիվ Սթեֆենսը սպանել է 74-ամյա Ռոբերտ Գոդվինին ու տեսագրությունը հրապարակել Facebook-ում։ Տեսագրությունում Սթիվը նաեւ խոստովանել է եւս 13 մարդու սպանություն ու հայտնել, որ մտադիր չէ այդքանով սահմանափակվել։

Ոստիկանությունը հակված է համարել, որ Սթեֆենսը պատահականության սկզբունքով է ընտրել իր զոհին։ 74-ամյա Ռոբերտ Գոդվինը Զատկի օրը որդու տնից էր վերադառնում։ Սթիվը մոտեցել է նրան  ու խնդրել, որ նա տեսախցիկին նայելով ասի Ջոյ Լեյնի՝ Սթիվի նախկին ընկերուհու անունը։ Որից հետո  նա հայտնել է, որ հենց Ջոյն է մեղավոր նրանում, ինչը տեղի կունենա Ռոբերտի հետ ու կրակել է տղամարդու գլխին։ Տեսնելով ատրճանակը՝ զոհը փորձել է դրանից պաշտպանվել պլաստիկ փաթեթով։

Ջոյ Լեյնը հաստատել է, որ մի քանի տարի հարաբերություններ է ունեցել Սթեֆենսի հետ, սակայն նրա խոսքով նա բարի ու առատաձեռն մարդ է եղել, որը շատ լավ էր վերաբերվում Ջոյի երեխաներին։ Սթիվի մայրն էլ հայտնել է, որ նա «պարզապես խելագարվում էր իր ընկերուհու համար» ։ «Դրա համար էլ նա սպանում է մարդկանց ու կանգ չի առնի, քանի դեռ նրա մայրն ու ընկերուհին չխնդրեն նրան»,- համարում է նա։

Ոստիկանությունը կարծում է, որ Սթիվը զինված է ու վտանգավոր։ Նրա նկատմամբ հետախուզություն է հայտարարված հինգ նահանգներում՝ Օհայոյում, Միչիգանում, ՆՅու Յորքում, Փենսիլվանիայում ու Ինդիանայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ