News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ խորհրդարանական ընտրություններն անցել են առանց խախտումների:

Այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողները Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվել են, թե ինչպես է գնահատում ապրիլի 2-ին կայացած ընտրությունները:

«Որեւէ մեկը չի ասում, որ ընտրախախտում է եղել, որեւէ քաղաքական ուժ կա՞, որ ասում է, թե եղել է ընտրախախտում: Անկեղծ ասած, ես զբաղվել եմ միայն Արարատի մարզով, որտեղ իմ որդին էր առաջադրված, մեծ մասշտաբով ընտրություններին չեմ մասնակցել, որեւէ լուրջ խախտում կամ որեւէ դեպք չեմ լսել, որը կարող է ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, առաջադրվել էր Արարատի մարզում «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով: Նա հաղթահարել է անցողիկ շեմը եւ կլինի նոր խորհրդարանում: Արգամ Աբրահամյանը հայտարարել է արդեն, որ հրաժարվելու է Արտաշատի քաղաքապետի պաշտոնից եւ վերցնելու է պատգամավորական մանդատը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ