News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսօր՝ ապրիլի 18-ին, Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրն է. այն Հայաստանում կանցկացվի «Հայաստանի մշակութային ժառանգությունը եւ կայուն զբոսաշրջությունը» խորագրի ներքո:

Այս առնչությամբ, Մշակույթի նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ 1983 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օր: Այս օրը տարբեր երկրներում իրականացվող բազմաբնույթ միջոցառումները հնարավորություն են ընձեռում բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության վերաբերյալ: Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ն առաջադրում է օրվա խորհրդին առնչվող որեւէ յուրահատուկ թեմա:

Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումներն այս տարի Հայաստանում կանցկացվեն «Հայաստանի մշակութային ժառանգությունը եւ կայուն զբոսաշրջությունը» խորագրի ներքո:

ՀՀ մշակույթի նախարարությունը, համագործակցելով ՀՀ տարբեր գերատեսչությունների եւ ոլորտի շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ, Հայաստանում եւ Արցախում կանցկացնի բազմաբնութ միջոցառումներ /ցանկը կցվում է/: Միջոցառումների նպատակն է հնարավորություն ստեղծել հանրությանը մեկ անգամ եւս հաղորդակից դարձնելու մշակութային ժառանգությանը:

Մշակութային ժառանգությունը դիտարկելով որպես տնտեսական եւ սոցիալական կարեւոր գործոն՝ արդյունքում ստեղծվում են տեղային զարգացման նոր մոդելներ, որոնք խթանում են մշակութային ժառանգության պահպանությանը, մշակութային զբոսաշրջության զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ