News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի արդյունքները խորացրեցին թուրք հասարակության բեւեռացումը։ Նման կարծիք է հայտնել թուրքագետ Լեւոն Հովսեփյանը՝ Հայաստան-Թուրքիա հեռուստակամուրջի ընթացքում։

Նրա խոսքով՝ նախորդ ընտրություններում էլ կար ձայների մասնատման պատկերը։ Այս անգամ առանձնահատկությունն այն է, որ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը՝ ներկայացնելով սահմանադրական փոփոխությունների փաթեթը «ձախողվեց» Անկարայում ու Ստամբուլում։ «Նախկինում այդ քաղաքներն աջակցում էին իշխող կուսակցությանը։ Կեսից ավելի մեծ քաղաքներում չեն աջակցել իշխող կուսակցությանը։ Միջերկրածովյան ու քրդաբնակ շրջանները դեմ են քվեարկել»,-նշել է փորձագետը։ Նրա խոսքով՝ մեծ նշանակություն ունի, որ միջերկրածովյան շրջաններում բնակչությունն ավելի առաջադեմ է։ Քրդերի դիրքորոշումը պայմանավորված է թուրքական իշխանությունների կտրուկ քաղաքականությամբ։

«Ընդհանուր պատկերը հանգեցրել է թուրք հասարակության բեւեռացման խորացմանը։ Դա կարտացոլվի երկրի քաղաքական ու հասարակական կյանքում», - նշել է Լեւոն Հովսեփյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ