News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մարտեր իրականացնելիս նաեւ ռազմավարություն մշակելիս պետք է հասկանալ, որ բոլոր ուժերը մեկտեղելն այնքան էլ արդյունավետ չէ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, Էրեբունի թանգարանի տարածքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու «Ելք» դաշինքի հետ միասին չեն մասնակցում Երեւանի ավագանու ընտրություններին:

Նրա խոսքով, պետք է հաշվի առնել նաեւ վերջին 25 տարիների փորձը, երբ ինչ-որ մի հարցի շուրջ միավորվում են, հետո, քանի որ այդ միավորները սպոնտան են լինում, իրար համար ոչ նույնատիպ գաղափարների սկզբունքների շուրջ այդ միավորումը ձախողվում է. «Ընդհանուր առմամբ, ամբողջ քաղաքականությունն է դա ցույց տալիս: Դու կարող ես լինել մեկ միավորում միայն այն դեպքում, եթե կա մեկ ծրագիր, նույնատիպ սկզբունք ու գաղափարախոսություն: Եթե դրանք չկան, ապա մարտի գնալ մարդկանց հետ, որոնք նույն գաղափարը չեն կրում, արդյունավետ չէ»:

Հարցին, թե որոնք են իրենց եւ «Ելք» դաշինքի տարբերությունները, Փոստանջյանը պատասխանեց. «Ելք»-ը սպոնտան ձեւավորված միավորում է, որը դեռ պետք է հղկվի: Ես չգիտեմ, նրանք ի վերջա կդառնա՞ն մեկ քաղաքական ուժ թե ոչ: Այնտեղ ներգրավված են տարբեր ուժեր, տարբեր մոտեցումներով, հետեւաբար, իրենք արդեն ներսում իրարից տարբեր են, միասնական չեն: Իսկ մեր մոտեցումները, ծրագիրը տարբերվում է 25 տարիներին գործող ուժերի ծրագրերից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ