News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սահմանադրական հանրաքվեն Թուրքիայի ադրբեջանացման քայլերից մեկն էր, սրանով Թուրքիան ադրբեջանանում է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Կովկասի ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ Էրդողանը հավակնում է Ալիեւի դափնիներին:

«Թուրքիայի նոր Սահմանադրությունը նման է  ադրբեջանականին։ Այս պրոցեսը շատ հետաքրքիր է, բայց ընդհանուր առմամբ՝ Թուրքիան սուլթանիզացվում է, եւ դա նորություն չէ»,-ասաց նա:

Իսկանդարյանի խոսքով, Թուրքիայում հանրաքվեն Էրդողանը կազմակերպել է երկրում շատ ուժեղ ներքին լարվածություն ստեղծելու հաշվին. «Ես, իհարկե, չեմ կարծում, որ հեղափոխության փորձը հենց ինքն էր կազմակերպել, բայց այս եւ ցանկացած այլ իրավիճակ Էրդողանը ծառայեցնում է երկիրը լարված պահելու եւ հաղթող դուրս գալու համար: Սա կշարունակվի նաեւ հետագա 2.5 տարիներին՝ մինչեւ Թուրքիայում անցկացվելիք ընտրությունները»:

Ինչ վերաբերում է հանրքավեի ընթացքին, քաղաքագետը նշեց, որ դրանք անցել են կոպիտ խախտումներով.  «Համեմատած այլ ընտրությունների հետ՝ այս ընտրություններին քրդական համայնքի շատ քիչ ներկայացուցիչներ չեն մասնակցել: Ամեն ինչ արվել է, որպեսզի մարդիկ ուղղակի չգան ընտրատարածքներ, եղել է ձայների հստակ բաժանում»:

Հանրաքվեի վերաբերյալ միջազգային գնահատականների վերաբերյալ Էրդողանի հակադարձման վերաբերյալ քաղաքագետը նշեց, որ Էրդողանը երգեց հայտնի սովետական ֆիլմից նապաստակների մասին երգը`« А нам все равно». «Էրդողանը նաեւ հայտարարեց, որ սա հաղթանակ էր քրիստոնեություն կրողների հանդեպ. Նա նկատի ուներ քաղաքաբնակ կիրթ մարդկանց՝ հաշվի առնելով, որ մեծ քաղաքների զարգացած մասսան դեմ է քվեարկել նոր Սահմանադրությանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի իշխանությունները խնդրել են սահմանափակել 16 VPN-սերվիսների աշխատանքն ընտրություններից առաջ. FT
Թուրքիայի իշխանությունները խնդրել են սահմանափակել...
Թուրքական ընդդիմությունը հույս ունի հաղթել Էրդողանին՝ փոխարինելով առաջնորդին
Մենք հանձնառու ենք կոտրել այդ 25 տոկոս անտեսանելի ապակե առաստաղը...
Էրդողանը հայտարարել է հանրապետության նոր սահմանադրության շուտափույթ ընդունման անհրաժեշտության մասին
Նրա կարծիքով, երկիրը չի կարող իրեն թույլ տալ հանրապետության հռչակման 100-ամյակը նշել հին հիմնական օրենքով
Եվրոպայի խորհրդի դիրեկտիվ մարմինը  Թուրքիային կոչ է արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային  
Նախարարների կոմիտեի նիստը տեղի է ունեցել հունիսի 5-7-ին: Որոշման համաձայն՝ սեպտեմբերին կոմիտեի նիստում ․․․
Թուրքիայում դատարանն արդարացման դատավճիռ է կայացրել ահաբեկչության մեջ մեղադրվող իրավապաշտպանների նկատմամբ
2020 թվականին Քըլըչը դատապարտվել է ավելի քան 6 տարվա ազատազրկման՝ քուրդ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին աջակցելու մեղադրանքով․․․
Թուրքիայի նոր գումարման խորհրդարանի նախագահին կհաջողվի ընտրել 3-րդ փուլում. ԶԼՄ-ներ 
Առաջին երկու փուլով խորհրդարանի ղեկավար ընտրելու համար անհրաժեշտ է նրա օգտին առնվազն 400 ձայն...
Ամենաշատ