Հանրապետության տարածքում ապրիլի 19-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում ապրիլի 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +9+11, ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +12+16,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +12+16,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը +7+10, ցերեկը` +20+22,

Գեղարքունիքում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +12+16,

Լոռիում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +16+18,

Տավուշում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +20+23,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +12+16,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +18+20,

Արարատում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +20+23,

Արմավիրում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +20+23,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +12+16,

Վայոց ձորի նախալեռներում՝ +9+12, ցերեկը` +20+23,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +8+12, ցերեկը` +20+25,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +17+20,

Արցախում՝ գիշերը` +9+11, ցերեկը՝ +17+22: