News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի համար ավելի լավ է Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը: Հայաստան-Թուրքիա տեսակամուրջի ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

«Առաջին անգամ կարծում եմ, որ դա ավելի դրական է: Իհարկե, Հայաստանի անկախացման պահից ի վեր ավելի լավ կլիներ, որ երկու երկրների միջեւ նորմալ հարաբերություններ լինեին: Բայց քանի որ բարիդրացիական չեն, ավելի լավ է ոչ մի հարաբերություն էլ չլինի: Եվ թող մնա՝ ինչպես այսօր է»,- կարծում է Էստուկյանը:

Միեւնույն ժամանակ, նա արձանագրեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ շփումներ կան հանրության մակարդակում, մտավորականության, ակադեմիական շրջանակների միջեւ: «Բայց քաղաքական եւ դիվանագիտական հարաբերություններ չկան, եւ սա Հայաստանի համար լավ է: Սահմանների բացումը կարող է տարբեր նշանակություն ունենալ: Մենք հույս ունեինք, որ սահմանների բացումը 2 հասարակությունների համար բարիք կլինի: Սակայն Թուրքիան ավելի ու ավելի վտանգավոր երկիր է դառնում, այնպես որ՝ ավելի լավ է նրանից հեռու մնալ»,- նշեց Էստուկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Թուրքիան կարող է անվերջ պայմաններ պարտադրել Հայաստանին. փորձագետ
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի է՝ չեն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ...
Ամենաշատ