Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 8-ին, կձեւավորվի նախարարների նոր կաբինետ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես հենց նոր վարեցի նախարարների կաբինետի նիստը, մենք որոշում ընդունեցինք, որ երկրում նոր խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 8-ին։ Երկրին ուժեղ կառավարություն է անհրաժեշտ»,- հայտարարել է Մեյը։

Ընտրություններ անցկացնելու մասին որոշումը Թերեզա Մեյը կայացրել է հարցման տվյալների ֆոնին, համաձայն որոնց՝ իշխող պահպանողականների կուսակցությունը բարելավել է դիրքերը հանրաճանաչության վարկանիշում։