News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայ հասարակությունը պետք է իր վերաբերմունքը փոխի ռեստորանի եւ այն ենթակառուցվածքների նկատմամբ, որոնք մենք նախատեսել են ստեղծել Սպենդիարովի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ապրիլի 18-ին՝  լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Նրա խոսքով՝ չի կարելի ռեստորանը կապել այն ճաշացանկերի հետ, որոնց մասին նշում են սոցցանցերում: «Ես հասկանում եմ, որ մարդիկ պատկերացնում են այն, ինչ իրենք տեսել են, բայց մենք ցանկանում ենք նոր մշակույթ բերել, այն մշակույթը, որը մեր ժողովուրդը դեռեւս չունի: Դրա համար անհրաժեշտ է վերանայել բոլոր ենթակառուցվածքները: Համանման ծրագրերն ուղղված չեն  փող վաստակելուն, այլ մթնոլորտ ստեղծելուն, որի դեպքում հանդիսատեսը կգա եւ ներկայացումները կդիտի: Մենք պետք է կարողանանք փող վաստակել ներկայացումներից»,- նշեց Ամիրյանը՝ այդպես էլ չպարզաբանելով, թե ռեստորանի առկայությունն ինչ կապ ունի օպերայի կամ բալետի ներկայացում դիտելու ցանկության հետ, առավել եւս, որ բուֆետ կա:     

Ավելի վաղ մշակույթի նախարար Արմեն Ամրյանը հայտարարել է. «Սպենդիարովի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը պետք է արժանի բուֆետ ունենա, որտեղ դերասանները կսնվեն հատուկ ճաշացանկով, իսկ այցելուները կճաշեն համապատասխան միջավայրում, եւ որտեղ հնարավոր կլինի հյուրեր ընդունել, տարբեր միջոցառումներ եւ շնորհանդեսներ կազմակերպել: Հիշատակված հաստատաությունները կծառայեն միայն օպերայի հաճախորդներին, այլ ոչ թե կողմնակի հյուրերին»: Նախարարի խոսքով՝ նախատեսվում է նաեւ մարզադահլիճի եւ սաունայի ստեղծում: «Օպերայի թատրոնի դերասանների համար չափազանց կարեւոր է լավ մարզավիճակում լինելը: Մարզումների շնորհիվ նրանք կարող են հաղթահարել ավելորդ քաշը, որ հետագայում լավ երգեն ու պարեն: Օպերայի շենքում ժամանակին եղել է մարզադահլիճ,  լոգարան, այլ խոսքով՝ դերասանների համար անհրաժեշտը կործանվել է, իսկ դրանց տեղում կառուցվել են տարբեր տեսակի հաստատություններ»,- նշել է մշակույթի նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ