Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ինքնաթիռի անձնակազմը բոյկոտել է թռիչքը. պատճառհը բիզնես կարգ պահանջող սկանդալային ուղեւորն է: «Ютэйр» ընկերության օդանավն այսօր ժամը 3-ին պետք է Երեւան ժամաներ, սակայն թռիչքից առաջ սկանդալ է հրահրվել:

Life-ի փոխանցմամբ՝ տղամարդը չի ցանկացել էկոնոմ կարգով թռչել եւ բիզնես կարգ է տեղափոխվել: Նրան նկատողություն են արել, ինչին ի պատասխան նա հայհոյել է ուղեկցորդուհիներին, մտել օդաչուական խցիկ՝ օդանավի «ավագի» հետ «տղամարդավարի» խոսելու համար:

Բազմաթիվ վիրավորանքներից, հայհոյանքից եւ սպառնալիքից հետո անձնակազմը պարզապես որոշել է չիրականացնել չվերթը եւ հեռանալ օդանավից:

Սկանդալ հրահրած ուղեւորին հեռացրել են չվերթից, իսկ մյուսներին այլ օդանավ ու անձնակազմ է սպասարկել: