News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանն արձագանքել է Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ով տեսանյութ էր հրապարակել Մաշտոցի պողոտայի անմխիթար վիճակի մասին:

Քաղաքապետարանի տարածած հայտարարությունում ասվում է.

«Մինչ ասֆալտապատման բուն աշխատանքների մեկնարկը, նախ գույքագրվում են փողոցների վերանորոգման կարիք ունեցող հատվածները, սխեմատիկ նշումներ են կատարվում տվյալ փողոցների հատակագծերի վրա, որից հետո միայն ձեռնարկվում են փողոցների վնասված հատվածների վերանորոգման նախապատրաստական աշխատանքները:

Այսինքն, ոմանց կողմից շրջանառության մեջ դրվող այն կարծիքը, թե ասֆալտբետոնե ծածկի կտրման աշխատանքներն արվում են քաոտիկ եղանակով, անգամ հեռավոր աղերս չունի իրականության հետ:

Ինչեւէ, վերը նշվածից հետո միայն սկիզբ է առնում ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքները, որի շրջանակում է փողոցների երթեւեկելի մասի ասֆալտի վնասված հատվածների հետահար մուրճով (կոմպրեսոր) կամ տաշող սարքով՝ ֆրեզով, կտրելու գործընթացը: Այս փուլը՝ կախված փողոցի վերանորոգվող ծավալից, վիճակից եւ տվյալ փողոցի տրանսպորտային բեռնվածությունից, կարող է տեւել մի քանի օր, ընդ որում, մասնավորապես գերբեռնված երթեւեկով փողոցների դեպքում տվյալ աշխատանքները կազմակերպվում են հատված առ հատված՝ քաղաքի երթեւեկությունը չպարալիզացնելու նկատառումից ելնելով:

Այնուհետ կտրված հատվածները փոշեմաքրվում են, որից հետո բիտումապատվում՝ այն նախապատրաստելով ասֆալտապատման բուն աշխատանքների իրականացմանը: Ի դեպ, ֆրեզի աշխատանքը կազմակերպվում է ջրաշիթի կիրառման օգնությամբ, որպեսզի սարքի ատամնանիվները չվնասվեն, ինչն իր հերթին կտրված մակերեսը դարձնում է խոնավ, իսկ ինչպես բոլորին է հայտնի, խոնավ մակերեսը նախ պետք է չորանա, որպեսզի բիտումի շերտն ապահովի լիարժեք կպչողականություն: Իսկ եթե սրան էլ գումարենք անձրեւային եղանակի գործոնը, որն ի դեպ վերջին օրերին առկա է նաեւ Երեւանում, ապա առավել քան կամբողջանա մայրաքաղաքի որոշակի փողոցների ասֆալտապատման բուն աշխատանքների ձգձգման օբյեկտիվ պատճառները:

Ինչ վերաբերում է կոնկրետ Մաշտոցի պողոտային, որը Երեւանի գլխավոր մայրուղիներից է եւ համարվում է մայրաքաղաքի տրանսպորտային հոսքերով ամենածանրաբեռնված փողոցներից մեկը եւ այդտեղ վերոնշյալ աշխատանքների կազմակերպումը հնարավոր է բացառապես գիշերային ժամերին, ապա տեղեկացնում ենք, որ վերը նշված գործընթացի ողջ հաջորդականությունը պահպանելով, այն ավարտին կհասցվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում: Իսկ կոնկրետ նշված հատվածը, որի կտրման աշխատանքներն, ի դեպ, կատարվել են նախորդ գիշեր, արդեն այս գիշեր կասֆալտապատվի:

Հուսով ենք, որ այս համառոտ նկարագիրը օգտակար կլինի Ազգային Ժողովում հետագա օրինաստեղծ գործունեության համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ելք» դաշինքի կողմից Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր տարածել, որտեղ նշել էր, որ Երեւանի Մաշտոցի պողոտան արդեն 4-5 օր է քանդած է: «Ինչ-որ մարդկանց մտքով անցել է, որ կարելի է Մաշտոցի պողոտան քանդել եւ 4 օր պահել այդ վիճակում: Սա ինչի՞ համար է արվում, ուզում են ցույց տալ, որ Տարոն Մարգարյանը ասֆա՞լտ է անում: Այստեղի երթեւեկությունն արդեն 4 օր կաթվածահար է: Պետք է քթի ծակ ունենալ եւ հասկանալ, որ չի կարելի Երեւանի գլխավոր պողոտան կաթվածահար վճակում պահել։ Սա ցույց է տալիս, որ Երեւանում փաստացի քաղաքային իշխանություն չկա, կամ քաղաքային իշխանության խնդիրը ժողովրդի նյարդերի հետ խաղալն է: Սա ուղղակի անթույլատրելի վիճակ է:

Ուզում եմ ուղղակի ասել, որ, Տարոն ջան, սիրուն չի, սա ուղղակի նշանակում է մարդկանց պրկված նյարդերի հետ խաղալ, - ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը եւ տեսանյութ տեղադրել:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 14-ին, որին մասնակցում են երեք ուժեր՝ ՀՀԿ-ն, որի քաղաքապետի թեկնածուն Տարոն Մարգարյանն է, «Ելք» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեկինը Հարավային Կովկասը դիտարկում է որպես պոտենցիալ միջանցք Ասիայի եւ Եվրոպայի միջեւ. չինացի փորձագետ
Հարավային Կովկասը կարող է դառնալ Ասիան եւ Եվրոպան կապող միջանցք...
Հնդկաստան-Հունաստան-Հայաստան ստեղծվող առանցքը դուր չի գա Ռուսաստանին. հնդիկ քաղաքագետ
Ստեղծվող առանցքը՝ որպես հավասարակշռող ուժ...
Ադրբեջանից Հայաստանով ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ պետք է մտնեն Թուրքիա. Փաշինյան
Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը…
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի 6 գյուղն իրար կապող ճանապարհը
Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 1 մլրդ 525 մլն դրամ...
ԵՄ-ն ունի թաքնված նպատակ. Նա ուզում է ստեղծել իր սեփական «Մետաքսի ճանապարհ» նախագիծը.Ռարը՝ ՀՀ-ում ԵՄ-ի ակտիվացման մասին
Այսպիսով, ինչպես տեսնում եք, այսօր Բրյուսելի և Հայաստանի համագործակցությունը Բաքվում բարենպաստ են համարում, Բաքվի…
Վերին Լարսի անցակետում մոտ 600 հայկական բեռնատար է կուտակվել
Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի ուղղությամբ մոտ 300 բեռնատար է կուտակվել...
Ամենաշատ