News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ավելի քան 140 երիտասարդ այսօր՝ ապրիլի 18-ին, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ստացել է կուսակցության անդամատոմս։ Անդամատոմսերը երիտասարդներին են հանձնել ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը եւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից հայտնում են, որ ՀՀԿ նախագահի տեղեկալ Արմեն Աշոտյանը, իր խոսքն ուղղելով երիտասարդ գործընկերներին, շեշտել է, որ հանրապետական լինելը դժվար է։ «Հանրապետական լինելն այս ընթացքում շատ ավելի դժվար է, քան ցանկացած այլ քաղաքական ուժի անդամագրվելը, որովհետեւ դուք միանգամից մտնում եք հոգսի տակ, որովհետեւ ոչ մի այլ կուսակցության անդամի հետ մարդիկ չեն խոսելու չլուծված խնդիրների, մեր առջեւ կանգնած բազում մարտահրավերների, կենցաղային հոգսերի մասին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ